-
07.12.2020|
13:09
Պարտության սիմվոլ վարչապետը պետք է հրաժարական տա։ Լինելով խորհրդարանական երկիր՝ մենք հասկանում ենք, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանի դահլիճում, և խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ։
-
07.12.2020|
13:01
Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլյացիայից եւ դրան նախորդած եւ հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջեւ. հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, մեր տղաների գերի եւ անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։
-
07.12.2020|
12:56
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ պատգամավորների 1/5-ի կողմից ներկայացված դիմումը՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով՝ խորհրդարանում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
05.12.2020|
15:17
Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների շեմին է, հասարակության ու քաղաքական ուժերի միջև հսկայական վակուումի պայմաններում նոր դերակատարներ են ի հայտ գալիս: Շուտով քաղաքական դաշտում իր գործունեությունն է սկսելու նոր քաղաքական միավոր, որի ստեղծման շուրջ արդեն իսկ լուրջ կազմակերպչական աշխատանքներ են կատարվել. ձևավորվել է նոր, դաշտում գործող քաղաքական ուժերի հետ կապ չունեցող թիմ:
-
04.12.2020|
15:22
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը։ Ֆեյսբուքում նա նշել է, որ ատեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար իր պատգամավորական մանդատի ռեսուրսը գնահատում է ոչ բավարար։
-
03.12.2020|
22:27
ԼՀԿ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին՝ ֆեյսբուքում գրել է ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
-
03.12.2020|
22:24
17 կուսակցությունների խորհուրդը վարչապետ առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը` պարտավորվելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին:
-
03.12.2020|
14:05
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին մինչև ուշ գիշեր Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ ԱԺ նիստերի դահլիճում, անգամ անվտանգության աշխատակիցներին կարգադրվել է տարածքից դուրս գալ։
-
03.12.2020|
13:42
Տեղեկացնում եմ, որ ԱԺ ԼՀԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ՝ գերության մեջ հայտնված և անհայտ կորած մեր հայրենակիցների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով։
-
02.12.2020|
12:19
«Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում և այն մթնոլորտը որտեղ որևէ միտք, գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում, նորմալ երկխոսություն չի ձևավորվում, այս պարագայում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ անի»: